1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պիկասոյի, Շագալի, Դալիի աշխատանքները կներկայացվեն երեւանյան ցուցահանդեսում

Պիկասոյի, Շագալի, Դալիի աշխատանքները կներկայացվեն երեւանյան 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եւ արտասահմանցի հռչակավոր վարպետնեի աշխատանքները կներկայացվեն «Գալա Արտ» ցուցասրահում օգոստոսի 1-ին բացվող  ցուցահանդեսում: «Արմենպրես»- հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Ավետիս Բերբերյանը նշեց, որ ցուցահանդեսում կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի, Հենրի Մատիսի, Ժան Միրոնի, Գառզուի կտավների լիտոգրաֆիական տարբերակները:

«Ցուցահանդեսը ներկայացվելիք աշխատանքների բացառիկությամբ արդեն մեծ արձագանք է գտել արվեստասեր հանրության եւ կոլեկցիոներների շրջանում»,- ասաց Բերբերյանը: Նրա խոսքով` նորաբաց ցուցահանդեսը հնարավորություն կտա հանրությանը հաղորդակից դառնալ անվանի նկարիչների ստեղծագործություններին, որոնք առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում եւ ձեռք են բերվել արտերկրից:

«Հռչակավոր վարպետները» խորագրով ցուցահանդեսում, բացի արտասահմանցի հեղինակներից, ներկայացված կլինեն նաեւ հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի կտավները:

Անվանի հեղինակների ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների թվում են Սալվադոր Դալիի` 1943 թվականի «Նավը», Շագալի` 1972 թվականի «Գարնանային օր», Մատիսի` 1942 թվականի «Պարուհին նստծ աթոռին», Պիկասոյի` 1967 թվականի «Սերենադա» եւ Միրոնի` 1980 թվականի 14 մասից բաղկացած  «Մեղեդի» շարքից մեկ լիտոգրաֆիա:

«Գալա Արտ» ցուցասրահը բացվել է 2012 թվականի հոկտեմբերին` գրող Նուշիկ Միքայելյան եւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան ամուսինների նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ արվեստասերների շրջանում: Առաջին իսկ օրվանից հանրությանը ներկայացվում էր գեղանկարչության մի քանի սերնդի ներկայացուցիչների աշխատանքներ, դասականների գործեր` Քոչար, Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան եւ այլք: Ցուցասրահում տեղ են գտել նաեւ ժամանակակից հայտնի ստեղծագործողների եւ երիտասարդ տաղանդավոր արվեստագետների աշխատանքները:

«Հռչակավոր վարպետները» ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն բաց կլինի այցելուների համար մինչ օգոստոսի 30-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]