Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայի գեղասահորդները Սոչիի օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն Երեւանում

Ճապոնիայի գեղասահորդները Սոչիի օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի գեղասահքի ազգային օլիմպիական հավաքականը 2014թվականի փետրվարին Սոչիում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց սահադաշտի տնօրեն Դավիթ Մուրադյանը: Նա նշեց, որ այս ուսումնամարզական հավաքի նախաձեռնությունը պատկանում Է ճապոնական կողմին:

Առաջիկայում ճապոնական պատվիրակությունը կժամանի Երեւան փորձնական այցով՝ տեղում ծանոթանալու երեւանյան պայմաններին: Մուրադյանն ընդգծեց, որ ճապոնացիների ցանկությունը հայկական կողմին չի զարմացրել: ՄՀՀ-ն հայտնի Է աշխարհում որպես խոշոր եւ ճանաչված մարզական կառույց, որի սահադաշտը համապատասխանում Է բոլոր միջազգային չափանիշներին` եւ տեխնիկական, եւ որակական առումով:

Նա նշեց, որ Երեւան ճապոնական պատվիրակության ժամանման ընթացքում կորոշվեն Ճապոնիայի օլիմպիական թիմի Երեւանում մարզվելու բոլոր պայմանները եւ ժամկետները: Մուրադյանը նշեց, որ ճապոնացիները շատ նրբանկատ եւ բարձր պահանջներ ունեցող մասնագետներ են: Եթե Ճապոնիայի օլիմպիականները, այն Էլ գեղասահքի նման Էլիտար մարզաձեւում ընտրել են Երեւանը որպես իրենց ուսումնամարզական հավաքի վայր, դա արդեն բարձր գնահատական Է եւ երեւանյան մարզահամալիրին, եւ դրա սահադաշին: Այն ցանկացած պահին կարող Է լիովին պատրատ լինել համապատասխան միջոցառումների անցկացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]