Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի շփման գծում

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն օգոստոսի 1-ին մշտադիտարկում կիրականացնի Թովուզի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական կողմից մոնիտորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և ֆինանսական վարչության ղեկավար Պիտեր Սվեդբերգը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Ժիրի Աբերլեն:

ԵԱՀԿ-ն hուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել Մարտունու ուղղությամբ: Դիտարկումն անցել էր ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]