Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Մարկ Սաղաթելյանն անգիտակից վիճակում է. ընկերներն ու հարազատները «Նաիրի» բժշկական կենտրոնում են

Մարկ Սաղաթելյանն անգիտակից վիճակում է. ընկերներն ու հարազատները 
«Նաիրի» բժշկական կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հաղորդավոր, շոումեն Մարկ Սաղաթելյանն ագիտակից վիճակում է: Անգամ հարազատները սպասում են իրավիճակի հետ կապված որեւէ տեղաշարժի: Ինչպես «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկի ընկերները, շոու բիզնեսի ներկայացուցիչները հիվանդանոցի հարակից տարածքում են: Հարազատները չեն ցանկանում, որ բժիշկները լրատվամիջոցներին տեղեկություն հաղորդեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակի մասին: Ընկերների շրջանում լրատվամիջոցներում հայտնված ապատեղեկատվությունը Սաղաթելյանի մահվան մասին վրդովմունք է առաջացրել, նրանք դա անբարեխիղճ աշխատաոճ են որակում:

Մարկ Սաղաթելյանը հուլիսի 30-ին սուր լեյկոզ ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: 

Սաղաթելյանի առողջական վիճակը կայունացել էր 2012 թվականի հունիսի 22-ի ավտովթարից հետո: Նա Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էր ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ: Երկու հիվանդի մոտ առկա էին գլխուղեղի ցնցում, ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի, կոնքոսկրի բարդ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Ատովթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը 2012 թվականին հունիսի 23-ին բարեհաջող վիրահատվել էր Թիվ մեկ համալսարանական կլինիկայում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ