Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էշթոնն ու Ֆյուլեն գոհունակությամբ են ընդունել ՀՀ-ԵՄ առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Էշթոնն ու Ֆյուլեն գոհունակությամբ են ընդունել ՀՀ-ԵՄ առեւտրային 
համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 25-ին համատեղ հայտարարություն են ընդունել՝ Հայաստան-Եվրոմիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների ավարտի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնակատարները նշել են, որ ուրախ են Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Նրանք խոսել են այդ զարգացումների կարեւորության մասին՝ անհամբերությամբ սպասելով Վիլնյուսում նոյեմբերի 29-ին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձանագրի նախաստորագրմանը:

 «2010 թվականին մեկնարկած այս բանակցությունների ավարտը էական ձեռքբերում է ԵՄ-ի եւ Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին ու Հայաստանին համատեղ առաջ գնալ համապարփակ արդիականացման եւ բարեփոխումների ծրագրով` հիմնված համատեղ արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման վրա: Համաձայնագիրը ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա ամենօրյա կյանքի վրա եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կմոտեցնի Եվրոմիությանը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում երկու կողմերի բանակցողներին` այս հիասքանչ արդյունքին հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 Հայաստանի ու Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են 2010-ից: Նախատեսվում է 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: ՀՀ-ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտվել են հուլիսի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]