Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Անվանի 30 գործիչներ բաց նամակով քննադատել են Էրդողանին

Անվանի 30 գործիչներ բաց նամակով քննադատել են Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հայտնի The Times պարբերականում անվանի շատ գործիչներ հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության քննադատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Շուրջ 30 գործչի ստորագրությունը կրող բաց նամակում գործիչները հիշեցրել են, որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ է և կողմ է արտահայտվել Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրին: Նրանք անընդունելի են համարել Թուրքիայի վարչապետի կողմից բողոքի ակցիայի մասնակիցներին «թալանչիներ», «խուլիգաններ» անվանելը: «Այս հայտարարությունը հրապարակեցինք, քանի որ քննադատում ենք 5 հազար մարդու մահվան, արցունքաբեր գազի հետևանքով 11 մարդու տեսողությունը վնասելու, 8 հազար մարդու վիրավորվելու պատճառ դարձած ուժի կիրառումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]