Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են զինյալները գնդակոծում հալեպահայերին տեղափոխող ավտոբուսը

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են զինյալները 
գնդակոծում հալեպահայերին տեղափոխող ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսների վրա սիրիական զինյալ խմբավորումների գնդակոծությունների տեսագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` youtube-ում հայտնված տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են գնդակոծվում քաղաքացիական ուղեւորափոխադրամիջոցները զինյալ ամստամբների կողմից: 

Հալեպ-Բեյրութ ճանապարհին զինյալների կողմից հարձակման ենթարկված ավտոբուսի 17 հայ ուղեւորները վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն` զոհված Թամար Սլուրյանը 40 տարեկան էր:

Հարձակման ենթարկված ավտոբուսների մոտ ռումբ է պայթեցվել, որին հաջորդել է հրաձգությունը, ինչը խլել է վարորդի և 4 ճամփորդների կյանքը, որոնցից մեկը եղել է երկու երեխաների մայր Թամար Սիրունյանը: Հալեպի շրջափակման պատճառով Հալեպ-Բեյրութ մայրուղին փակ էր ամիսներ շարունակ, վերջերս, սակայն, շրջափակումը ճեղքվել էր, և երթևեկության համար բացվել էր ճանապարհ, որի միջոցով հնարավորություն էր ստեղծվել ճամփորդության և դեպի Հալեպ սննդամթերք տեղափոխելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am