1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է սիրիահայությանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը

Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է 
սիրիահայությանն 
օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը:

Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը նշել է. «Հայ-բրիտանական հարաբերություններում նշանակալից ավանդ ունի Մեծ Բրիտանիայի հայ համայնքը: Մենք ունենք հայեր, ովքեր շատ ակտիվ և փայլուն են իրենց դրսևորում Անգլիայի հասարակական, քաղաքական, գործարար և մշակութային կյանքում: Մեր հանդիպման ընթացքում ցանկանում եմ քննարկել սիրիահայերի հարցը, որը շատ կարևոր է և հրատապ: Այսօր սիրիահայերը ի թիվս այլ խնդիրների ունեն առավել հրատապ խնդիր՝ դա նրանց կացարան ունենալու հարցն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք է տրամադրվել «Նոր Հալեպ» անվան թաղամաս հիմնելու համար: Բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ: Սակայն միայն կառավարության կողմից հատկացվող և սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10000 սիրիահայերի և միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել և օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը: Հուսով եմ իմ խնդրանքն ու կոչը անարձագանք չեն մնա»:

Իր խոսքում Քեթրին Ջեյն Լիչին նշել է. «Շնորհակալ եմ ընդունելության համար: Կարծում եմ, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը կարևոր է: Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ օժանդակել են սիրիացիներին, և Հայաստանում ապրող սիրիահայերն էլ ունեն նման օգնության կարիք: Հուսով եմ կկարողանանք օգնել նրանց: Ես հասկանում եմ, որ սա կարևոր քաղաքականություն է և իսկապես լուրջ ներդրումների կարիք ունի»:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը Քեթրին Ջեյն Լիչին նվիրել է «Անի 1050» գիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]