1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը մեկ քայլ մոտեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը մեկ քայլ 
մոտեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի թեման համադրող իսրայելցի հեղինակ Յաիր Աուրոնի եբրաերեն «Անընդունելի անտարբերություն» գիրքը թարգմանվել է հայերեն: Հուլիսի 15-ին Երեւանում հրավիրված ասուլիսում Աուրոնը նշեց, որ իր համար առանձնակի կարեւոր էր, որ գիրքը, բացի եբրաերենից եւ անգլերենից, ունենա նաեւ հայերեն թարգմանություն: «Երանի թե Իսրայելում նույնպես այսքան շատ լրագրողներ հետաքրքրված լինեն գրքերով: Այսօր շատ հուզված եմ եւ զգացված ձեր ներկայությամբ եւ հետաքրքրությամբ: Երեկ հանդիպել եմ կաթողիկոսի հետ եւ մեր միջեւ շատ հետաքրքիր զրույց է ծավալվել»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր տպավորություններով կիսվեց Աուրոնը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են, որպեսզի գիրքը հասանելի դառնա հայ ընթերցողներին: «Կարեւոր էր, որ գիրքը հայերեն լույս տեսնի, քանի որ այն հիմնականում արծարծում է հայերի եւ հրեաների հանդեպ իրականացված ցեղասպանությունների միջեւ եղած կապը»,- ասաց գրքի հեղինակը:

Նա ընդգծեց, որ գրքի մեջ կան շատ փաստեր, որ նախքան այդ ոչ ոք չէր անդրադարձել: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ միության հրավերով Երեւանում է Իսրայելից ժամանած պատվիրակությունը, որի առանցքը հենց իսրայելցի գրող Աուրոնն է: «Իսրայելի պետության տասնամյակակների պատմության մեջ հեղինակը խիզախ քայլ է կատարել եւ ասել է ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Անանյանը: Նրա խոսքով` Աուրոնը գրքում իր վրդովմունքն է հայտնում` բարձրաձայնելով, որ չի կարելի մոռանալ ուրիշ ազգերի նմանատիպ աղետները եւ ընդգծում է, որ նման աղետները շրջանցելով` պղծվում են ազգի սեփական ողբերգությունները: «Գիրքը գրված է հրեա եւ հայ հասարակության համար: Այն մեկ քայլ մոտեցնում է մեզ Հայոց ցեղսապանության միջագային ճանաչմանը»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը` որակելով  «Անընդունելի անտարբերություն» գիրքը որպես աննախադեպ խիզախ քայլ:

Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պատմելու համար` հեղինակը արխիվային ծավալուն հետազոտությունների հիման վրա վերլուծում է անցած դարասկզբին պաղեստինյան հրեական համայնքի եւ սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ` քաղաքակն ուժերի դիրքորոշումնրի, ինչպես նաեւ զուտ բարոյական տեսանկյունից:

«Հայերին պատուհասած աղետը համարելով Հոլոքոստի «նախերգանք»` գիտնականը մեղադրում է ժամանակակից Իսրայելի իշխանություններին` կրավորական պահվածքի համար»,- նշեց Անանյանը` հավելելով, որ Աուրոնը իրավամբ գրել է, որ «չճնշելով, չքննարկելով այլ ազգերի ցեղասպանությունը, Հոլոքստի պատմական իրղությունը եւս նվաստացվում է, եւ Իսրայելը պարտավոր է խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը»:

«Անընդունելի անտարբերություն» գրքի թարգմանությունը ռուսերենից իրականացրել է Աննա Սաֆարյանը, առաջաբանը` Զորի Բալայանի: Հրատարակությունն իրականացրել է մոսկվաբնակ գործարար Կարեն Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]