Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրք ոստիկանները լրագրողներին թույլ չեն տվել երթ իրականացնել դեպի Թաքսիմ

Թուրք ոստիկանները լրագրողներին թույլ չեն տվել երթ իրականացնել դեպի 
Թաքսիմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլում լրագրողների կողմից անցկացվող երթի իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը: Թուրք լրագրողները նախատեսել էին բողոքի երթ իրականացնել` այդպիսով բարձրացնելով իրենց ձայնը ցույցերի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կիրառվող բռնությունների, ճնշումների, սադրանքների, ձերբակալությունների դեմ: Սակայն թուրքական ոստիկանությունը չի թույլատրել նրանց քայլել դեպի Թաքսիմի հրապարակ: Արդյունքում լրագրողները նստացույց են իրականացրել, որի ժամանակ բարձրաձայնել են. «Ճնշումները մեզ չենք կարող վախեցնել», «Թող բանտերը դատարկվեն, ազատություն մամուլին», «ԱԶԿ, քաշիր ձեռքերդ հրապարակից»:

Լրագրողների անունից ելույթով հանդես եկող Գյուլշահ Քարադաղը, նշելով, որ ցույցերի ժամանակ լրագրողները ենթարկվել են աննախադեպ ճնշումների, պահանջել է, որպեսզի դադարեցվեն ճնշումները և վերացվեն ճիշտ լրատվություն ստանալու արգելքները:  

Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]