Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհի լավագույն գինի է ճանաչվել հայկական «Մուսկատ»-ը

Աշխարհի լավագույն գինի է ճանաչվել հայկական «Մուսկատ»-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում անցկացված «Muscats du Monde» («Աշխարհի լավագույն Մուսկատները») միջազգային գինու մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմենիա» գինու գործարանի հայկական «Մուսկատ» գինին։ Ինչպես գրում է eurowine.com.ue կայքը, մրցույթն  այս տարի անցկացվել է 13-րդ անգամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական «Մուսկատ»-ը լավագույնն է ճանաչվել  224 տեսակի գինիների շարքում։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 24 երկրներից ժամանած պատվիրակություններ։ 55 միջազգային փորձագետներ երկու օր շարունակ համտեսել են ներկայացված գինիները։ Համտեսից հետո մասնակիցներին է հանձնվել 75 մեդալ։ Ոսկե մեդալ է շնորհվել 26 գինու, իսկ արծաթյա՝ 49-ին։

Հայկական «Մուսկատ» գինին հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով ֆրանսիական, ավստրիական, բրազիլական, պորտուգալական գինիներից։ 

«Մուսկատ»-ը վարդագույն, կիսաքաղցր գինի է՝ պատրաստված խաղողի Մուսկատ տեսակից: Գինին օժտված է սորտին բնորոշ յուրահատուկ բումունքով և համով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]