Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վալերի Բուայեն կոչ է անում Օլանդին վերջ տալ Հայոց ցեղասպանության հարցում երկերեսանի խաղին

Վալերի Բուայեն կոչ է անում Օլանդին վերջ տալ Հայոց ցեղասպանության հարցում
երկերեսանի խաղին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում դրսևորող երկերեսանի խաղը։ Այս մասին Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Նա ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները այժմ չեն էլ փորձում ցույց տալ, որ գործնական քայլեր են կատարում։ «Նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012 թվականի ապրիլ 24-ին՝ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ, խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդ խոստման համաձայն՝ մինչ 2013 թվականի ապրիլի 24-ը պետք է ընդունված լիներ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ Սակայն բոլորս ականատես եղանք, որ խոստումը չկատարվեց, և այս տարի ապրիլի 24-ը նշվեց առանց օրենքի կիրառման։ Օլանդը դրժեց իր խոստումը և ավելին՝ Ենիսեյան պալատում սեղմեց Ադրբեջանի նախագահի ձեռքը։ Այդ երկերեսանի խաղը պետք է ավարտվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բուայեն։

Նա նշել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ցեղասպանությունը մերժողների նկատմամբ պատիժ ենթադրող կեցվածքը վերածվի օրենքի: «Օրենքը չի վերաբերելու միայն Հայոց ցեղասպանությանը, այլ պետք է ընդգրկի բոլոր ցեղասպանությունները, որոնք ընդունվել են ֆրանսիայի կողմից։ Այսօր Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություն՝ հայկականը և հրեականը։ Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը պետք է ընդունվի ցանկացած զոհողության գնով, որովհետև դա քաղաքական անհրաժեշտություն է։ Մեզ՝ ֆրանսիացիներիս համար, նման քայլը քաղաքական կեցվածքին համազոր է։ Ցեղասպանության հարցը պետք է շատ արագ լուծվի»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Բուայեն նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում երեք առաջարկներ է ներկայացրել, որոնք Ֆրանսիայի խորհրդարանը հնարավորություն ունի ընդունելու նախածրագրված օրակարգի համաձայն։ «Դիմել եմ Ազգային ժողովի նախագահին, տարբեր քաղաքական խմբակցությունների, որպեսզի վերաքննենք ցեղասպանություններին վերաբերող օրենքը և հստակեցնենք ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ դիրքորոշումը։ Մենք չենք կարող բավարարվել միայն Սահմանադրական խորհրդի միակողմանի դիրքորոշմմբ։ Անհրաժեշտ է հեռու գնալ նույնիսկ Սահմանադրական խորհրդի որոշումից»,-ասել է Բուայեն՝ հավելելով, որ հետևում է այդ աշխատանքներին։

2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունեց Վալերի Բուայեի հեղինակած Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, որով նախատեսվում էր այն ժխտողների համար սահմանել 45 հազար եվրո տուգանք եւ նվազագույնը մեկ տարվա ազատազրկում: Սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինագիծը չեղյալ հայտարարեց` հիմնավորելով, որ այն հակասում է Սահմանադրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]