1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ոսկանապատ»-ը պատերազմ է հայտարարել հակահայկական քարոզչությամբ զբաղվող կոռումպացված գործիչների դեմ

«Ոսկանապատ»-ը պատերազմ է հայտարարել հակահայկական քարոզչությամբ 
զբաղվող կոռումպացված գործիչների դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկանապատ»-ը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քարոզչության դեմ: Կազմակերպությունն այսուհետ համակարգված պայքար է մղելու հակահայկական քարոզչության դեմ` ամենուր և անընդհատ հետևողականորեն հետևելով հայ ժողովրդին զրպարտող գործիչներին, ստուգելով նրանց ֆինանսական և գիտական ​​գործունեությունը, ուսումնասիրելով նրանց համբավը վարկաբեկող հարաբերությունները և կապերը: Հավաքված բոլոր նյութերը` փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն, կհրապարակվեն մամուլում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարող են փոխանցվել այդ գործիչների երկրների իրավապահ մարմիններին: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշվում «Ոսկանապատ» վերլուծական պորտալում հրապարակված հոդվածում, ուր ներկայացնվում են նաև կազմակերպության մարտավարարությունները և նպատակները հակահայկական քարոզչության դեմ: «Ադրբեջանն ու Թուրքիան նպատակաուղղված պայքար են մղում արատավորելու հայ ժողովրդի` բազմաթիվ սերունդներ ի վեր վաստակած բարի անունը: Այդ քաղաքականությունն այնպիսի չափերի է հասել, որ արդեն սպառնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը: Բաքվում և Անկարայում քաջ գիտակցում են, որ ինչ-որ «օղլու» վերջավորությամբ անվան տակ ստորագրված հակահայկական պնդումներն այնքան էլ հավաստի չեն և լուրջ չեն ընդունվում, ուստի նրանք դիմել են կոռումպացված ոչ թյուրք պաշտոնյաների ծառայություններին, որոնք պատրաստ են անել ամեն ինչ` 30 կտոր արծաթի համար»,- նշվում է հոդվածում:

Կազմակերպությունը դեռևս գրանցում և պաշտոնական անվանում չունի, սակայն արդեն մոտ չորս տասնյակ անդամներ է հավաքագրել: Անդամների մեջ կան Ֆրանսիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում գործող փաստաբաններ, ՏՏ ոլորտի մասնագետներ, պատմաբաններ, լրագրողներ: Կազմակերպությունն իր տրամադրության տակ ունի հակահայկական քարոզչությամբ զբաղվող արդեն երկու հարյուր մարդկանց տվյալներ:

«Ոսկանապատ» վերլուծական պորտալի նման դիրքորոշման, ամենայն հավանականությամբ, վերջին ակորդն է հանդիսացել Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ՀՀ խորհրդարանում արած հայտարարությունը Արցախի վերաբերյալ, ուր վերջինս Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»: Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]