1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում արտադրվող սեյսմամեկուսիչ «բարձերը» հետաքրքրել են Ռուսաստանին ու Թուրքմենստանին

Հայաստանում արտադրվող սեյսմամեկուսիչ «բարձերը» հետաքրքրել են 
Ռուսաստանին ու Թուրքմենստանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սեյսմամեկուսիչ ռետինամետաղական հենարանների (ՍՌՀ) կամ «բարձերի» հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանից, Իրանից ու Թուրքմենստանից: Ներկայում այդ երկրների ընկերությունների հետ բանակցություններ են վարվում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ռետինե Նորույթ» ՍՊԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Գալստյանը: «Մեր ընկերության կողմից արտադրվող սեյսմամեկուսիչ ռետինամետաղական հենարանները կամ «բարձերը» մինչ այժմ արտահանվել են միայն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս պահին իրանական մեր գործընկեր կազմակերպության հետ ունենք ավելի մեծ խմբաքանակներ արտահանելու պայմանագիր, ինչպես նաև ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կազմակերպությունների ու պետական լիազոր գերատեսչությունների հետ՝ նոր պատվիրատուներ փնտրելու համար»,- ասաց Գալստյանը:

Խոսելով հայկական շուկայում սեյսմամեկուսիչ «բարձերի» հանդեպ առկա հետաքրքրությունից` մասնագետը որոշակի պասիվություն արձանագրեց: «Հայաստանում դրանց կիրառությունը թեկուզև խիստ անհրաժեշտ ու շահավետ տարբերակ է, սակայն շատ շինարարներ ու պատվիրատուներ խուսափում են «բարձերից», քանզի չեն տիրապետում դրանց կիրառման «մշակույթին» կամ ուղղակի համարձակություն չեն ունենում՝ շինությունների հիմքերում սեյսմակայուն բարձերի տեղադրման նրբությունների հետ կապված»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը:

Նա տեղեկացրեց, որ իրենց արտադրած սեյսմամեկուսիչ ռետինամետաղական հենարանները տեղադրվել են Երեւանի 10 շինությունների հիմքերում, որոնք հիմնականում պատվիրված են «Էլիտ Գրուպ»-ի կողմից:

«Սեյսմակայուն բարձերը» հատուկ մշակված ռետինից պատրաստված հարմարանքներ են, որոնք դրվում են շենքերի հիմքում՝ սեյսմակայունությունն ավելացնելու համար: Դրանք թույլ են տալիս դիմանալ մինչեւ 9,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին: «Բարձերը» կարելի է տեղադրել ոչ միայն նորակառույց, այլեւ հին շենքերում: Հայաստանը սեյսմակայուն «բարձեր» արտադրող առաջատար երկրներից է աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]