1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկն է «Բորուսիա»-ի պատմության մեջ և 4-րդը Բունդեսլիգայում

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկն է  «Բորուսիա»-ի 
պատմության 
մեջ 
և 4-րդը Բունդեսլիգայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»-ի պատմության մեջ ամենաթանկ գործարքն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bild-ը, «Բորուսիա»-ի ամենթանկ տրանսֆերը մինչ այդ եղել է 2001 թվականին «Պարմա»-ից բրազիլացի Մարսիո Ամորոզոյի տեղափոխությունը՝ 25 մլն դոլարի դիմաց: Գերմանական ակումբն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում են, որ Մխիթարյանի համար վճարվել է 25 մլն եվրո, սակայն այս գիշեր Դոնեցկի «Շախտյոր»-ը պաշտոնապես հայտարարեց, որ հայազգի կիսապաշտպանի համար ստացվել է 27,5 մլն եվրո, ինչը Մխիթարյանին դարձնում է «Բորուսիա»-ի պատմության ամենաթանկ տրանֆերը:

Մխիթարյանի տրանսֆերը գերմանական Բունդեսլիգայի պատմության ընթացքում 4-րդ ամենաթանկ գործարքն է: Ամենաթանկ բոլոր տարնսֆերների հեղինակը Մյունխեսնի «Բավարիա»-ն է: Մյունխենյան ակումբը նախորդ տարի 40 մլն եվրոյով գնել է «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսին, այս տարի 37 մլն եվրոյով Մարիո Գյոթցեին՝ «Բորուսիա»-ից, և 2009 թ. 30 մլն եվրոյով Մարիո Գոմեսին՝ «Շտուտգարտ»-ից:

Միաժամանակ, նաև Հենրիխ Մխիթարյանի տրանֆերի արդյունքում Դոնեցկի «Շախտյոր»-ն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստացած ամենաեկամտաբեր ակումբների շարքում երկրորդն է:

Ըստ transfermarkt.de-ի՝ «Շախտյոր»-ը վաստակել են 67.5 միլիոն եվրո՝ այդ արդյունքով զիջելով միայն «Պորտու»-ին, ով ստացել է 70 մլն եվրոյի եկամուտ։ Դոնեցկյան ակումբը Ֆերնանդինյոյին «Մանչեսթեր սիթի» վաճառելով ստացել է 40 մլն, իսկ Մխիթարյանի տրանսֆերից՝ 27,5 մլն եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]