1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տոլմայի երրորդ փառատոնին հայ խոհարարները կմասնակցեն ամենաերկար տոլմայի մրցույթին

Տոլմայի երրորդ փառատոնին հայ խոհարարները կմասնակցեն 
ամենաերկար տոլմայի մրցույթին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում անցկացվող տոլմայի երրորդ փառատոնին հայ խոհարարները մասնակցեն ամենաերկար տոլմայի պատրաստման մրցույթին: Այս մասին տեղեկացրեց Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Փառատոնն անցկացվում է 2011 թվականից, երբ Ադրբեջանի ղեկավարությունը անդրադարձավ այն հարցին, թե մենք իբր խլում ենք նրանց մշակութային արժեքները, այդ թվում` տոլման: Փառատոնի անցկացման գաղափարը կար, և նմանատիպ խոսակցություններն արագացրին գործընթացը»,-նշեց Սեդրակ Մամուլյանը: Նա կարևորեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տոլմայի փառատոնի անցկացումը` նշելով, որ դա լավ միջոց է օտարերկրյա հյուրերին ցույց տալ մեր մշակութային հարստությունը: 
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը ևս ուրախ է այս համագործակցության համար, որի ողջ կարևությունը նրանում է, որ ցանկացած երկիր տարածքաշրջանային կինոփառատոններում մեծ շեշտադրումներ է անում հյուրասիրության վրա: «Կինոփառատոնները խնդիր ունեն կինոհասարակության հետաքրքրությունը գրավելու, և հյուրասիրությունները փոքրիկ «խորամանկություն» են, հատկապես արևելյան երկրներում, որոնք ունեն հարուստ խոհանոց»,-ասաց Վարդան Հակոբյանը: Նրա խոսքերով` սա շատ լավ առիթ է «Ոսկե ծիրան»-ի` 50-60 երկրներից ժամանած հյուրերին ցույց տալու մեր հայկական հարուստ խոհանոցն ու մշակույթը: «Մեր հյուրերը մեծ հաճույքով են մասնակցում, և մենք, կարծում եմ, երկար կհամագործակցենք ու կունենանք նոր գաղափարներ այս թեմայի շուրջ»,-հավելեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչը:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը շատ է կարևորում տոլմայի փառատոնի գաղափարն ու նշում, որ սա մեր մշակույթի փոխանցման փորձ է ավագ սերնդից երիտասարդներին: Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ փառատոնի ժամանակ ոչ թե շեշտադրվում է այն, որ միայն մենք տոլմա ունենք, այլ այն, որ մեր տոլման պատրաստման հատուկ ընթացակարգ ունի: «Մենք, ի տարբերություն այլ ժողովուրդների, տոլման փաթաթում ենք, չենք լցոնում»,-նկատեց ազգագրագետը:
Սեդրակ Մամուլյանի խոսքերով` տարեցտարի փառատոնի մասնակիցների հոսքն ավելանում է, և այս տարի կլինեն մասնակիցներ Լոռուց, Տավուշից, Գեղարքունիքից, Արմավիրից և Երևանից: Մասնակցությունը անվճար է, բայց տոլման լինելու է վճարովի: Փառատոնի հաղթողները պարգևատրվելու են երեք անվանակարգերում` լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի կողմից կհանձնվեն մրցանակներ նաև լավագույն տաղավար, լավագույն սկսնակ խոհարար և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում: Տոլմայի փառատոնի բացումը կլինի հուլիսի 10-ին` ժամը 18.00-ին: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]