1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուս փորձագետը կարծում է, որ ԼՂ հակամարտության սրման պարագայում ռուսական հասարակական կարծիքը Հայաստանի օգտին կլինի

Ռուս փորձագետը կարծում է, որ ԼՂ հակամարտության սրման պարագայում 
ռուսական հասարակական կարծիքը Հայաստանի օգտին կլինի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանն ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի: Այս մասին vesti.az-ին ասել է ռուս փորձագետ, Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչեւը: Նրա դիտարկմամբ` ռուսական հասարակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր սրման պարագայում Հայաստանի օգտին կլինի: «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հնարավոր չեղավ բերել բանակցությունների սեղանի շուրջ ղարաբաղյան հարցը կարգավորելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Կալաչեւը` հռետորական հարց հնչեցնելով` արդյոք Ռուսաստանն այս իրավիճակում պետք է ակտիվ դերակատարում ունենա: Այդուհանդերձ, նրա կարծիքով` որևէ կողմին պաշտպանելու դիրքորոշում ընդունելուն Ռուսաստանը, հասկանալի պատճառներով, պատրաստ չէ: «Հայաստանի հետ Ռուսաստանն ունի սերտ կապեր, այստեղ ապրում է մեծաքանակ հայկական համայնք: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ցանկանում է զարգացնել եղբայրական հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ: Այս պարագայում ավելի լավ է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով»,-նշել է ռուս փորձագետը:

Նա Ղարաբաղյան հարցում տեղաշարժեր առաջիկայում չի ակնկալում: Հիշեցնելով միջազգային նախադեպերը` ռուս փորձագետը նշում է, որ դրա համար պետք է մեկ կամ նույնիսկ երկու սերունդ փոխվի: Բացառված չէ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կփորձի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել ռազմական ուժի կիրառմամբ: Այս առումով, բանախոսի խոսքերով, Ռուսաստանը հանդես է եկել ու գալիս է խաղաղասիրական դիրքերից: «Մոսկվան ամենաքիչն է հետաքրքրված Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախմանը: Մոկվան չի կարող միանշանակորեն պաշտպանել այս կամ այն կողմին: Նրա դերը եղել է ու կլինի կանխարգելող»,-ասել է փորձագետը:

Վերջին ժամանակները Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները ռուսական փորձագետները բնութագրում են որպես լարված: Այն փաստերի շարքում, որոնք հաստատում են այս միտումը, անկախ փորձագետներն առանձնացնում են ռուսական կառավարության կողմից 1996 թվականին ընդունված համաձայնագրի գործողությունների դադարեցման որոշումը: Այդ համաձայնագրով իրականացվում էր ադրբեջանական նավթի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ գազատարով:

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաև Պետական նավթային ընկերության ղեկավարությունը հայտարարել են, որ այդ որոշումն ունի զուտ տնտեսական բնույթ: Բայց չպետք է մոռանալ, որ քաղաքականությունը տնտեսության կենտրոնացված արտահայտումն է: Ցանկության դեպքում տվյալ քայլում կարելի է գտնել նաև քաղաքական դրդապատճառներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]