Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը դատապարտել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունը

Եվրախորհրդարանը դատապարտել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների 
հետախուզական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները հուլիսի 4-ին կայացած լիագումար նիստում դատապարտել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունը, որոնք հետեւում Էին Եվրամիության անդամ երկրների ներկայացուցչություններին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ստրասբուրգի նիստում ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ «ամենակարճ ժամկետում Եվրամիությանը ամբողջական տեղեկատվություն ներկայացնել PRISM լրտեսման ծրագրի վերաբերյալ»: Արեւմտյան ԶԼՄ-ները այդ ծրագրի գոյության մասին տեղեկատվություն են ստացել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից:

Միեւնույն ժամանակ Եվրախորհրդարանը մերժել Է ազատ առեւտրի անդրատլանտյան գոտու ստեղծման շուրջ բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ Կանաչների կուսակցությունից մի քանի պատգամավորների առաջարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]