Աֆղանստանում չորս աղջիկ Է զոհվել ռումբի պայթյունից
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում ճամփեզրին պայթած ռումբն սպանել Է չորս աղջնակների: Յոթից մինչեւ տասներկու տարեկան աղջիկները զոհվել են, երբ վերադառնում Էին գետից, որտեղից ջուր Էին տանում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ճամփեզրերին ռումբերը կամ ձեռքի տակ եղած նյութերից պատրաստված պայթուցիկ սարքերն Աֆղանստանում տարածված են ամենուրեք, դրանց օգտագործումն զգալի թվով զոհերի Է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում:
Այս տարվա հունիսին արեւելյան Աֆղանստանում զինվորական պարեկախմբի վրա մահապարտի հարձակման հետեւանքով զոհվել Էր առնվազն 13 մարդ, նրանցից 10-ը՝ երեխաներ: Ոստիկանների խոսքով՝ պայթյունը զուգադիպել Է այն ժամանակին, երբ տեղական դպրոցի աշակերտները սովորաբար դուրս են գալիս դասամիջոցի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում