1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արսեն Ղազարյանը Երեւան-Վան թռիչքների շուրջ բանակցությունների մեկնարկը հավանական է համարում գալիք ապրիլին

Արսեն Ղազարյանը Երեւան-Վան թռիչքների շուրջ բանակցությունների մեկնարկը 
հավանական է համարում գալիք ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Վան ավիաթռիչքներն սկսելու շուրջ թուրքական ավիացիոն իշխանությունների հետ բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել 2014-ի ապրիլից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Բանակցությունները եւ գործընթացը սառած վիճակում են: Թուրքական ավիացիոն իշխանությունները սառեցրել են պրոցեսն ու ոչ մի նոր արձագանք դեռեւս չունենք: Եվ եթե բանակցությունները սկսենք էլ, դա կլինի մյուս տուրիստական սեզոնին, որովհետեւ արդեն ուշ է»,- ասաց Ղազարյանը՝ հստակեցնելով, որ խոսքն ապրիլի մասին է:

Երեւան-Վան առաջին չարթերային չվերթը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հետ կանգնեց: Երեւան-Վան-Երեւան չվերթը պետք է իրականացներ «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով ( տևողությունը՝ 40 րոպե)։ Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը արժեին 250 դոլար: Առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում նախատեսվում էր տոմսերը վաճառել 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]