Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում փորձ արվեց արվեստի տարբեր ճյուղերի միջոցով «բացահայտել» խաղաղությունը

Գյումրիում փորձ արվեց արվեստի տարբեր ճյուղերի միջոցով  «բացահայտել» 
խաղաղությունը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մանկատների, հատուկ ու հանրակրթական դպրոցների սաներն իրենց աշխատանքների ցուցահանդեսով փորձ արեցին արվեստի տարբեր ճյուղերի միջոցով «բացահայտել» խաղաղությունը: «Արվեստը որպես խաղաղության միջոց» ծրագրի մասնակիցները հունիսի 30-ին ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ներկայացրին հատուկ ցուցադրությամբ: Աշխատանքերը կոորդինացրել է «Նոր լույս» մենթորինգ կենտրոնը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի նախաձեռնող «Նոր լույս մենթորինգ կենտրոն»-ի գործադիր տնօրեն Շողիկ Միքայելյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ուներ համախմբելու քաղաքում գործող մանկատների սաներին, սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաեւ ավելի բարեկեցիկ ընտանիքներում մեծացող երեխաներին: Ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունն էին բերել նաեւ «Քաղաքացիական ուսումնասիրությունների կենտրոն»-ը եւ «Խաղաղության կորպուս»-ի կամավորները: Անցած յոթ օրերի ընթացքում երեխաները Գյումրու թիվ 30 դպրոցում կազմակերպված բակային ճամբարում հնարավորություն են ունեցել ոչ միայն ավելացնել իրենց գիտելիքներն արվեստի մասին, այլ նաեւ ծանոթանալու եւ ընկերանալու: «Տեսնելով երեխաների ոգեւորությունը՝ նպատակ կա հաջորդ տարի եւս նմանատիպ ճամբար բացելու: Ծրագիրը ոչ մայն բավարարվում է երեխաներին գիտելիքներ տալով, այլ նաեւ գերխնդիր համարում է մանկատների սաների եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մոտ եղած բարդույթները վերացնելը»,-ավելացրեց Շողիկ Միքայելյանը:

Ճամբար հաճախելու հնարավորություն են ունեցել միայն աղջիկները՝ Գյումրու «Թռչյունյան տուն» եւ «Նանսենի անվան» մանկատների, «Փոքրիկ իշխան», «Երեխաների սոցիալ-հոգածության կնետրոն»-ի եւ թիվ 30 դպրոցի 12-18 տարեկան ավելի քան 30 սան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]