Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է ավելի համառ պայքար մղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է ավելի համառ պայքար մղել 
Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է Իլիոնոյսի հայ համայքնի անդամներին ավելի համառ աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբից, Կոնգրեսում Հայսատանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի համար հրավիրված համայնքային ընդունելության ժամանակ հնարավորություն է ընձեռվել տեղի հայ համայնքի անդամներին ծանոթանալ նոր համանախագահի հետ:

Ընդունելության ընթացքում կենգրեսականը խոսել է ամերիկահայ համայնքին հուզող կարևոր հարցերի, այդ թվում` Հայոց ցեղասպանության խնդրի ճշմարիտ և արդարացի լուծման, Թուրքիայի կողմից հայ եկեղեցու` ցեղասպանության տարիներին և դրանից հետո գողացված սեփականությունը վերադարձնելու, Հայաստանի տնտեսական բարեկեցության, ԱՄՆ-Հայաստան առեւտրային համագործակցության ընդլայնման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի մասին: «Ես անհամբերությամբ սպասում եմ շարունակելու իմ ծառայությունը որպես Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ: Ակնկալում եմ նշանակվել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եթե թափուր տեղ լինի: Հաստատվելու դեպքում, ես ավելի լավ հնարավորություններ կունենամ պաշտպանելու Հայկական հարցը` Հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին աշխատելով Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի շուրջ»,- նշել է Գրիմը: 
 Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևը հանձնվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագովները` կոնգրեսական Էդ Ռոյսը և Էլիոտ Էնջելը, համապատասխանաբար, հանդիսանում են հանձնաժողովի նախագահ և մեծամասնության անդամ: 
Առաջին անգամ առաջադրվելով Կոնգրեսի ընտրություններում` կոնգրեսական Մայքլ Գրիմը, Իլինոյսի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Թուրքիայի համախոհ Մայքլ Մքմահոնի նկատմամբ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]