Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին շնորհավորել է հիմնադրման 90-ամյակի առթիվ

Բակո Սահակյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին 
շնորհավորել է հիմնադրման 90-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27–ին շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի բարեկամներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները եւ ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակ հերոսություն էր եւ սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:

Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահ եմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իր հիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի եւ հուզող խնդիրների մասին, ներկայացնել ու պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` աշխատանքում եւ անձնական կյանքում:»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]