Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնդկաստանում շուրջ 90 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով

Հնդկաստանում շուրջ 90 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 90 հազար մարդ Է տարհանվել, հիմնականում օդային ճանապարհով, Հնդկաստանի Ութարակհանդ հյուսիսային նահանգում բանակի եւ ռազմաօդային ուժերի կողմից իրականացվող փրկարար գործողության ընթացքում, նահանգ, որը խիստ տուժել Է տեղատարափ անձրեւներից առաջացած սողանքներից ու հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը:

 Ներկայում ճանապարհների ողողման եւ կամուրջների փլվելու պատճառով շուրջ 4 հազար ուխտավորներ արգելափակված են մնում Բադրինատ սրբազան հինդուիստական տաճարի մոտ, եւս մոտ հազար մարդ՝ Խարսիլայի շրջանում: Այսօր տեղի են ունեցել նոր սողանքներ, անձրեւներն ու մառախուղը պարբերաբար դժվարացնում են փրկարար ուղղաթիռների թռիչքները: Նախօրյակին Ութարակհանդում կործանվել Է փրկարար գործողությանը մասնակցած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մի ուղղաթիռ, ինչի հետեւանքով զոհվել Է քսան մարդ:

Հունիսի 14-ից մինչեւ 17-ը տեղացած հորդառատ անձրեւները հանգեցրել են մի շարք գետերի վարարման, սողանքների ու հեղեղումների: Հայտնաբերվել Է 822 զոհվածների մարմիններ:

Փրկարար գործողությանը մասնակցում են հազարավոր զինվորականներ, ոստիկաններ ու սահմանապահներ, գործի են դրված տասնյակ ուղղաթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]