Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը 
Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում: Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի քարոզարշավին` ամրապնդելու վերջինիս դիրքերը տեղական և պետական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում ծրագրերի իրականացման գործընթացում` սկսած առողջապահությունից և կրթությունից, մինչև շրջակա միջավայրի պահպանություն և տնտեսություն: 

Կոնգրեսական Փալոնեն անդրադարձել է Ժամկոչյանի հետ առողջապահական ոլորտում ունեցած իր երկար ու արդյունավետ աշխատանքային փորձին: «Նա (Ժամկոչյան) մեծ հարգանք վայելող անձնավորություն է և հիվանդների իրավունքների հզոր պաշտպան, նա անընդհատ աշխատում է ոչ առևտրային ոլորտում` պաշտպանելով հասարակության ամենախոցելի հատվածի առողջապահական իրավունքները: Որպես էներգետիկայի և առեւտրի պալատի առողջապահության ենթահանձնաժողովի անդամ` կարող եմ ասել, որ Հրանտը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև Մերիլենդի բնակիչների համար որակյալ և մատչելի առողջապահական ծառայություն ապահովելու ճշմարիտ պաշտպան է»,- նշել է կոնգրեսականը:
Հրանտ Ժամկոչյանը երկրորդ անգամ է ներկայացնում իր թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններին: Ժամկոչյանը սերում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքից: Հայրը ազգությամբ հայ է, մայրը` ամերիկուհի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]