1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական բիզնեսն ավելի մեծ մասշտաբով է սկսել կիրառել տեխնոլոգիական գործիքները. Կարեն Վարդանյան

Հայկական բիզնեսն ավելի մեծ մասշտաբով է սկսել կիրառել տեխնոլոգիական 
գործիքները. Կարեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի սպառման ծավալները ներքին շուկայում էականորեն ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80 տոկոսն էր արտահանվում, իսկ մնացածը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր արդեն արտահանվում է 60 տոկոսը, իսկ 40-ը` սպառվում ներքին շուկայում:

«Վերջին տարիներին Հայաստանում որակապես ու էականորեն փոխվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում: Դա նշանակում է, որ հայկական բիզնեսն ավելի լրջորեն ու ավելի մեծ մասշտաբով է կիրառում տեխնոլոգիական գործիքներ»,- ասաց Վարդանյանը:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:

Ֆորումին գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգերին, call կենտրոններին և հեռախոսային նորագույն լուծումներին, կոմունալ վճարումների իրականացման, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցմանը, 3D համակարգերին, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայություններին և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]