Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-ի եւ Մխիթարյանի միջեւ բանակցությունները կանգնեցվել են. ITAR-TASS

«Լիվերպուլ»-ի եւ Մխիթարյանի միջեւ բանակցությունները կանգնեցվել են. 
ITAR-TASS

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանի եւ անգլիական «Լիվերպուլ»-ի միջեւ բանակցությունները կանգնեցվել են ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Itar-tass-ը: «Մերսիսայդյան» ակումբը պատրաստել է բավարարել Մխիթարյանի տրանսֆերի համար պահանջվող գումարը, սակայն խնդիրներ են առաջացել տրանսֆերի վերջին փուլում, երբ «ջրի երես» են դուրս եկել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Մխիթարյանի իրավունքների միայն 50 տոկոսն է պատկանում «Շախտյոր»-ին, իսկ մյուս մասերը պատկանում են Երեւանի «Փյունիկ»-ին եւ Դոնեցկի «Մետալուրգ»-ի տնօրեն Օլեգ Մկրտչյանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆուտբոլիստը 2012/13 թվականին դարձել էր Ուկրաինայի առաջնության ռեկորդակիր ֆուտբոլիստ` խփելով 25 գոլ:  

Բրիտանական Mirror-ը ավելի վաղ գրել էր, որ հայազգի ֆուտբոլիստը հունիսի 21-ին պետք է բուժզննում անցներ նոր թիմում: Սակայն Մխիթարյանը չի մեկնել «Լիվերպուլ» եւ չի անցնի բուժզննումը, փոխարենը այդ օրը «Լիվերպուլ»-ում բժշկական քննություն կանցնի իսպանացի ֆուտբոլիստ Լուիս Ալբերտոն: Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» կարող է չկայանալ, քանի որ նրա տրանսֆերի կեսը չի պատկանում «Շախտյոր»-ին:

Ռուսական «Sport-express» պաբերականի խմբագիր Արթուր Պետրոսյանն իր twitter-ի էջում գրել էր. «Հենրիխ երբեք չի մտածել փողի մասին, նա միշտ ցանկացել է ավելի բարձր ակումբներում խաղալ: Մխիթարյանն այժմ Վիեննայում է իր մայրիկի եւ քրոջ հետ»:

Իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը սոցցանցերից մեկում գրել էր, որ Մխիթարյանը «հանքափորներ»-ին կմիանա հունիսի 23-ին: «Հենրիխը պետք է ակումբին միանա»,-գրառումը նա քիչ անց հեռացրել է ցանցից:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]