1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի թիվ 119 ավագ դպրոցում կգործի ֆրանսիական լիցեյ

Երևանի թիվ 119 ավագ դպրոցում կգործի ֆրանսիական լիցեյ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հունիսի 19-ին ստորագրեցին կրթական համագործակցության հուշագիր: Փաստաթղթով Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր կիրականացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ այս ծրագրով սկիզբ է դրվում Հայաստանում լիարժեք գործող ֆրանսիական լիցեյի կայացմանը: «Երևանի թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ու լրացուցիչ կրթության համապատասխան դասարան ձևավորելու ծրագրի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ներգրավել համապատասխան մանկավարժական կադրեր, հստակեցնել կրթության բովանդակությունը, ֆրանսիական լավագույն փորձը ներմուծել մեր հանրակրթական ծրագրերում, ինչպես նաև մեր աշակերտների ու ծնողների մոտ ֆրանսիական հանրակրթական երրորդ աստիճանի ծրագրերի հետաքրքրություն ստեղծել»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ բարեհաջող առաջադիմության դեմքում լավագույն աշակերտները կստանան ոչ միայն հայկական հանրակրթական դպրոցի ավարտական վկայական` ատեստատ, այլ նաև համապատասխան սերտիֆիկատ ֆրանսիական կողմից` որպես ապացույց համապատասխան մակարդակի լեզվաիմացության: Սա և իրենց առաջադիմությունը գնահատող այլ փաստաթղթեր թույլ կտան շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր, որտեղ ուսումնառության ընթացքում ֆրանսիական կողմը հանձն է առնելու լավագույն աշակերտների համար որոշակի կրթաթոշակներ տրամադրել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի խոսքով` վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ԿԳՆ-ի հետ կնքել է արդեն 3 համաձայնագիր, որոնք գուցե և եղել են ամենակարևորը: «Ծրագիրը նպատակ ունի աշակերտներին հնարավորություն տալ իրենց կրթությունը շարունակել ֆրանսիայում: Դրա համար մենք ոչինչ չենք խնայում և ցանկանում ենք պատրաստել բարձրակարգ կադրեր: Ֆրանսիական կողմը նաև ստանձնում  է իրականացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստաման գործընթացը»,- ասաց դեսպանը:

Դպրոցում կիրականացվի «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրի առարկաներ, «Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքականություն» առարկաների ուսուցոմ` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ: Ծրագիրը կիրականացվի 2013-2014 ուսումնական տարվանից և տարեկան մեկ դասարանում` մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով:

Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանն ավարտելուց հետո աշակերտին կտրվի լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով նրա ստացած գնահատականները: Իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտները կստանան ֆրանսիական ծրագրերն ավարտելու մասին վկայական:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]