Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է Երևանում ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. Today's Zaman

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է Երևանում ոգեկոչել Հայոց 
ցեղասպանության 100-ամյա տարելիցը. Today's Zaman

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Հայաստանի մայրաքաղաք Երևան` ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գրում է թուրքական Today's Zaman թերթը: «Անցյալ շաբաթ Վատիկանում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցանկանում է 2015 թվականին մասնակցել Երևանում Հայոց ցեղասպանության 100 ամյակին նիրված կրոնական արարողությանը»,- գրում է Today's Zaman-ը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 7-ին Սուրբ Աթոռում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանը իր հավատարմագրերն էր հանձնել Պապին: Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը: 

Անցած շաբաթ Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս XIX գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էր 2006 թվականին արված իր հայտարարությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը` նշելով, որ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը 91 ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ այն ժամանակ դեռ արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և համայն մարդկության նկատմամբ իրականացված ամենադաժան հանցագործություն»:

Պապի` Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող հայտարարությունը լարվածություն առաջացրել Թուրքիայում: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել քննադատաական հայտարարությամբ: Բացի դրանից, թերթը նշում է, որ Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելլոն նախորդ շաբաթ կանչվել է ԱԳ Նախարարություն, հանդիպման ընթացքում թուրքական կողմը իր դժգոհությունն էր հայտնել Պապի հայտարարության առնչությամբ` սպառնալով Վատիկանի հետ երկկողմ հարաբերությունների խաթարմամբ:

Թուրք պաշտոնյաներից մեկը Today's Zaman-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս պարզ չէ` կմերժվի արդյոք Հռոմի պապի ակնկալվելիք այցը` Ստամբուլի հունական ուղղափառ պատրաիրքարան` նրա հայտարարությունից հետո, թե ոչ: Այս տարվա մարտին ընտրված Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախատեսում է իր նախորդների նման ավանդական այցով մեկնել Ստամբուլի հունական պատրիարքարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]