Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԾԿ հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը հաստատեց 38 դրամ/կՎտժ

ՀԾԿ հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը հաստատեց 38 դրամ/կՎտժ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը միաձայն հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ՝ մեկ կիլովատտ ժամի դիմաց, գիշերային ժամերի համար՝ 28 դրամ/կՎտժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից: 

Հանձնաժողովը հունիսի 7-ի նիստին հազար խորանարդ մետր գազի համար սահմանել է 156 հազար դրամ սակագին: Հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար:

Երբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամիցբարձրացնել 221 000 դրամի, հանձնաժողովը որոշեց վերանայել նաեւ էլեկտրաէներգիայի գինը: Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազիհամապատասխան քանակության համար փոխհատուցումը:

Հանձնաժողովի դիմաց ընթանում է գազի թանկացման դեմ հանդես եկող ակտիվիստների ցույցը: Նրանք պահպանջում են անփոփոխ թողնել գազի սակագինը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]