Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը շարունակում է մասնակիորեն փոխհատուցել անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը

Կառավարությունը շարունակում է մասնակիորեն փոխհատուցել  անապահով 
ընտանիքների սպառած գազի սակագինը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար որպես փոխհատուցում «ՀայՌուսգազարդ»-ին կվճարի 70 մլն 595 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգրկված է գործադիր մարմնի հունիսի 6-ի նիստի օրակարգում:

2011թ. ապրիլի 1-ից կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է գազի սակագինը: Փոխանցվելիք 70 մլն 595 հազար դրամը կհատկացվի 2013թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ՀՀ-ում բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից մեկ խորանարդ մետրի դիմաց 132 դրամի փոխարեն 100 դրամ գանձելու տարբերությունը փոխհատուցելու համար:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով գազի սակագինը 132 հազար դրամից բարձրացնել 221 հազար դրամի: Կառավարությունը հայտարարել է, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, որ սպառողների համար գազի սակագինը կարող է սահմանվել 156 դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]