Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Հռոմի Ֆրանցիոկոս պապը Վատիկանում կրկին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հռոմի Ֆրանցիոկոս պապը Վատիկանում կրկին ճանաչել է Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերահաստատել է ավելի վաղ արված իր հայտարարությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ասպարեզ պարբերականը, Պապը Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է որակել երկուշաբթի օրը Վատիկանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս XIX գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ երբ պատվիրակներից մեկն ասել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից է, Ֆրանցիսկոս պապը պատասխանել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»: Այս կերպ Պապը կրկնել է իր ավելի վաղ` դեռևս կարդինալ եղած ժամանակ Բուենոս Այրեսում արած հայտարարությունը:
Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը 91 ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգալիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և համայն մարդկության նկատմամբ իրականացված ամենադաժան հանցագործություն»:
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն, դոկտոր Ալֆոնսո Տաբակյանը հատկապես կարևորել է այս հայտարարությունը` նշելով, որ այն «վերպետական ​​կամ վերկրոնական նշանակություն ունի»:
«Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն, վերահաստատում է Հովհաննես Պողոս II-ի հայտարարությունները` արված 2001 թվականին սեպտեմբերի 25-ին Հայաստան կատարած այցի ժամանակ` վկայելով, որ ավելի ու ավելի շատ երկրներ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ են որդեգրում դիրքորոշումը ընդդեմ թուրքական պետության կողմից իրականացված պատմության մերժման»,- ավելացրել է Տաբակյանը: 
Այցի ընթացքում Ներսես Պետրոս XIX Հռոմի պապին է նվիրել Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող կտավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]