Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանում երեք ամիս կգործի պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

Երևանում երեք ամիս կգործի պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա 
Գյուլերի 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Երևանում կներկայացնի իր ցուցահանդեսը: «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ցուցահանդեսը կբացվի հունիսի 4-ին` ժամը 15.00-ին, և կտևի 3 ամիս: Աշխարհահռչակ լուսանկարիչն արդեն ժամանել է Երեւան: 

1928 թվականին Ստամբուլում ծնված հայազգի լուսանկարչին հաճախ կոչում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: 1961թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը: Արա Գյուլերն աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերտրան Ռասելից մինչև Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի դրանից, նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում, թուրքական կառավարության ու երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգևները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: 2005 թվականին Արա Գյուլերը Թուրքիայում արժանացել է «Մշակույթի և արվեստի ոլորտում մեծ պարգև»-ի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]