«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն Ադրբեջանի ԱԳ նախարարին անուղղակիորեն մեղադրել է ստի մեջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Ադրբեջանի կողմից Ռուսաստանի մասնակցի օգտինտրված ձայները չեն հաշվարկվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ«Նովոստի»-ն,«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն Ռուսաստանի մասնակցի օգտին Ադրբեջանի տված ձայների մասին հանրության զայրույթը որակել է անհիմն:
«50/50 հարաբերակցությամբ հեռուստադիտողների տված ձայների եւ ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները հնարավորություն չեն տվել Ռուսաստանին հայտնվել Ադրբեջանից կողմից տրված ձայների տասնյակում: Այդ պատճառով Ադրբեջանը չի ընձեռել միավորներ Ռուսաստանին: Այս արդյունքը հաստատվել է նոտարական միջամտության շնորհիվ, Digame ընկերության մեր գործընկերոջ եւ PwC անկախ դիտորդների կողմից»,- հայտարարել է մրցույթի պաշտոնական կազմկոմիտեի ներկայացուցիչ Յարմո Սիյման (Jarmo SIIM):
Նաեւ ավելացրել է, որ պրոֆեսիոնալ ժյուրիի նկատմամբ ցանկացած ճնշում, որը կարող է հանգեցնել մրցույթի քվեարկությանոչ իրականարդյունքների հրապարակմանը, հանդիսանում է «Եվրատեսիլ»-ի կանոնների խախտում, ինչն անպատիժ չի կարող մնալ: Փաստորեն`Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունն անուղղակիորեն Ադրբեջանին մեղադրել է ստի մեջ: Այդ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, թե իրենք 10 միավոր են տվել Ռուսաստանին, և թե իրենց համար հարց է` ուր են կորել այդ միավորները: