1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը մասնակցել են զոհված զինվորի հողարկավորությանը

Պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը մասնակցել են 
զոհված զինվորի հողարկավորությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներկա են գտնվել մայիսի 15-ին ծառայակցի կրակոցից սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հողարկավորության արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի շրջանի Վերին Գետաշենի գյուղապետարանի աշխատակից Միշա Բաղդասարյանը:

Նրա խոսքով` հուղարկավորությունը տեղի է ունեցել ժամը 17:00-ին` առանց որեւէ միջադեպերի:

Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված Լյուքս Ստեփանյանի դին հողին հանձնվեց հայրենի Վերին Գետաշեն գյուղում: Նախ արձակվեց երեք համազարկ նրա պատվին, ինչպես նաև հնչեց ՀՀ հիմնը: Պաշտպանության նախարարը համբույրով հրաժեշտ տվեց զինվորին:

Ավելի վաղ զինվորի հարազատները իրենց որդու դին ցանկանում էին ոտքով բերել կառավարության շենքի մոտ: Նրանց հետ Երեւան-Սեւան մայրուղում բանակցություններ են վարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը մայիսի 15-ին իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այսօր՝ մայիսի 5-ին, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]