Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալացի օրենսդիրը Արևմտյան Հայաստանով ճանապարհորդությունն ամենահետաքրքիրն է համարել իր կյանքում

Ավստրալացի օրենսդիրը Արևմտյան Հայաստանով ճանապարհորդությունն  
ամենահետաքրքիրն է համարել իր կյանքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհրդի անդամ Ուոլթ Սեքըրդը Արևմտյան Հայաստան կատարած իր այցելության մասին տպավորիչ ելույթով է հանդես եկել խորհրդարանում: 2012 թվականին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Սեքըրդը ժամանել է Հայաստան` մասնակցելու ուսումնաճանաչողական ճանապարհորդությանը դեպի Արևմտյան Հայաստան: Խորհրդարանականը նախ եղել է Ջավախքում, ապա ուղեւորվել Արեւմտյան Հայաստանի Կարս, Վան, Անի, Իգդիր և Ախթամար քաղաքներ: «Արեւմտյան Հայաստան ուղևորությունն ամենահետաքրքիրն ու ուսումնաճանաչողական ճանապարհորդություններից էր, որ երբևէ ունեցել եմ իմ կյանքում»,- նշել է Սեքըրդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հայ-ավստրալական «Արմենիա» շաբաթաթերթը, յոթ օր տևած ուղևորությունն ավստրալացի խորհրդարանականին ավելի է ոգեշնչել շարունակելու իր հետազոտությունները Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում և ժամանակակից Թուրքիան դիտարկելու իսլամ-Արևմուտք փոխառնչությունների համատեքստում:  

Օրենսդիրն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտումը ևս ցեղասպանություն է, ուստի իր հետաքրքրությունը Հայոց պատմության նկատմամբ և աջակցությունը հայ համայնքին բարոյական կարևորություն ունի հենց իր համար: «Ինչպես բազմիցս ասել եմ Երեւանում, Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում և շատ այլ առիթներով, Թուրքիայի կողմից 1,5 միլիոն հայերի մահը ուրանալը զազրելի է»,- հայտարարել է Ուոլթ Սեքըրդը խորհրդարանում:

Ուոլթ Սեքըրդը նաև Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Հայաստանի բարեկամներ խմբի համանախագահի տեղակալն է և առաջին ավստրալացի գործիչը, ով 2011 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]