Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օծվեց Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին

Օծվեց Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին: Այն կառուցվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եկեղեցու բացման արարողության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ ամբողջ թիմին` աշխատանքները լավագույնս իրականացնելու համար: «Այսօր հուզված եմ եւ հպարտ: Եկեղեցու կառուցումը վերջին 7 տարիների ընթացքում զբաղեցրել է իմ միտքը: Շինհրապարակ այցելելով, ամեն նոր քար դնելով ուրախացել եմ, խոչընդոտների հանդիպելով` տխրել»,- ասաց նա` հավաստիացնելով, որ ապագայում եւս շարունակելու է իրականացնել նման ծրագրեր:

ԲՀԿ առաջնորդի ցանկությունն է, որ եկեղեցին դառնա հանդուրժողականության եւ սիրո խորհրդանիշ, նաեւ հավատում է, որ «փոփոխությունները գալու են մեր սրտից»:

Եկեղեցու նախագծի հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանը չցանկացավ երկար խոսել, պատմել եկեղեցու նախագծի կամ կատարված աշխատանքի մասին, քանի որ վստահ է` կատարված աշխատանքն ավելի խոսուն է: «Եթե ճարտարապետությունը չի խոսում, իմ պատմելն ավելորդ է: Այսօր իմ լռության օրն է»,- նշեց նա:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եկեղեցու առկայությունը հավատքի շարունակականության լավագույն հավաստիքն է: «Սա ողջ հայ ժողովրդի համար ուրախության եւ տոնախմբության առիթ է»,- ասաց նա:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կայացել էր 2006 թ-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]