Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակի «տերը»` աստղագետ Թադևոս Աղեկյանը, կդառնար 100 տարեկան

Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակի «տերը»` 
աստղագետ Թադևոս Աղեկյանը, կդառնար 100 տարեկան

ԵՐԵՎԱՆ  13 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաստակաշատ աստղագետ Թադևոս Աղեկյանը մայիսի 12-ին կդառնար 100 տարեկան: Նրա բեղուն գործունեության արդյունքն են ինչպես բազմաթիվ կարևոր գիտական աշխատանքներ, այնպես էլ աստղագիտության դասական մենագրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թադևոս Արտեմի Աղեկյանը ծնվել է 1913թ. մայիսի 12-ին Բաթումում: 1938-ին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը: 1938-41-ին դասավանդել է միջակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում: 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին` զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով): Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով: Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և 1946-ից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն: 1947-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958-ին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր: 1961-ին արժանացել  է պրոֆեսորի կոչման:

 Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին: Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում:

 Աղեկյանն աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի («Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար», «Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար»), «Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի» եւ այլ աշխատությունների հեղինակ է: Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ:

 Աղեկյանը վախճանվել է 2006թ. հունվարի 15-ին Լենինգրադում: Աստղագիտության զարգացման մեջ մեծ ներդրման համար Աղեկյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]