1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայիսի 14-ը Մովսես Տաթեւացու հիշատակության օրն է

Մայիսի 14-ը Մովսես Տաթեւացու հիշատակության օրն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի մայիսի 14-ը նշում է որպես Սուրբ Մովսես Տաթևացու հիշատակության օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից, ինչպես միշտ, այս տարի եւս մայիսի 14-ին` ի հիշատակ Մովսես Տաթեւացու, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ պատարագ:

Այս տարի լրանում է սրբի մահվան 381-րդ տարելիցը, և ի հիշատակ այդ տարելիցի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի 12-րդ դարին թվագրվող Զորավոր Ավետարանը, որպեսզի հավատացյալները կարողանան հաղորդակից լինել Ավետարանին և երկրպագել: Հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը մինչև Մատենադարան տեղափոխվելը պահվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում և այդտեղից էլ եկեղեցին վերանվանվել է Զորավոր Սուրբ Աստվածածին:

Մովսես Տաթեւացին ծնվել է 1578թ. Խոտանան գյուղում (Սյունիք), մահացել է 1632թ., Երևանում, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում: Նա եղել է Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը: 1629-1632թթ. դարձել է Ամենայն Հայոց Մովսես Գ Տաթևացի Կաթողիկոս:

Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացրել է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնել և բարվոքել եկեղեցիներն ու վանքերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]