Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առնոլդ Ստեփանյանը դարձել է ադրբեջանական ԱՊԱ-ի ապատեղեկատվության զոհը

Առնոլդ Ստեփանյանը դարձել է ադրբեջանական ԱՊԱ-ի 
ապատեղեկատվության զոհը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել: Այս անգամ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն աղավաղել ու ամբողջական համատեքստից կտրել է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը:

«Արդեն երկրորդ անգամ է, երբ համատեքստից ամբողջությամբ կտրում են իմ խոսքը` աղավաղելով այն»,-ադրբեջանական լրատվամիջոցի գործելաոճին արձագանքեց Ստեփանյանը` ներկայացնելով այն իրական դրույթները, որոնց ինքն անդրադարձել է:

Ստեփանյանը հակադարձում է իրեն վերագրվող այն պնդմանն, իբր ինքն ասել է, թե Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է: «Ես ասել եմ, որ չնայած տնտեսական շրջափակմանը` Հայաստանը փորձում է զարգանալ, և կարելի է պատկերացնել, թե զարգացման ինչ մեծ տեմպ կունենար երկիրը, եթե շրջափակման մեջ չլիներ»,-ընդգծեց Ստեփանյանը:

ԱՊԱ-ի կողմից շեշտադրված արտագաղթի հարցին անդրադառնալով` Ստեփանյանն ասաց, որ իր խոսքը վերաբերել է քսանմեկերորդ դարում երիտասարդությանը հատուկ մոբիլությանն ու իրենց կյանքում ինքնադրսևորման ավելի մեծ հնարավորություններ գտնելուն. «Բացի այդ` ես չեմ ասել, թե երիտասարդները միայն Հայաստանից են գնում, ես ասել եմ, որ նրանք գնում են եւ Ադրբեջանից, եւ Վրաստանից, քանի որ երիտասարդությունն ավելի կայուն և տնտեսապես բարվոք վիճակ է սիրում, դրա համար էլ գնում է Ռուսաստան, ԱՄՆ և ԵՄ»,-ասաց Ստեփանյանը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին դրույթին անդրադառնալիս հասարակական գործիչը նշեց, որ չի անդրադարձել դրա գործարկման նպատակահարմարությանն, այլ ասել է, որ չի հավատում Ադրբեջանի իշխանությունների հարձակողական հայտարարություններին, քանի որ նրանք գիտակցում են, որ այդպիսի գործողություններն «այլ գործընթացների սկիզբ կդառնան և բարբարոսական քայլ կլինեն»:

Անդրադառնալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման արդյունքի մասին իրեն վերագրված հայտարարությանը` «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդհանրապես հավանական չի համարում այն պարզ պատճառով, որ կողմերը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ունեն: «Եթե պատերազմ լինի կողմերի միջև, ապա այն հենց այնպես չի ավարտվի, ու երկու կողմերն էլ մեծ կորուստներ կունենան»,-ասաց Ստեփանյանը` հավելելով, որ իսկապես կարևորել է կողմերի միջև բազմաբովանդակ երկխոսության կայացումը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, իբր «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում սխալ է համարել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, կանխատեսել է Հայաստանի տնտեսական կոլապս, ահագնացող արտագաղթ ու Հարավային Կովկասի տարածաշրջանի կործանումը` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]