Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեմբրիջի համալսարանում կներկայացվի արդի հայ գրականությունը

Քեմբրիջի համալսարանում կներկայացվի արդի հայ գրականությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎՍԵՍՎԻՏ» ուկրաինական պարբերականի խմբագրության կողմից մայիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում կանցկացվեն ամենամյա գրական ընթերցումներ: Դրանց ժամանակ կընթերցվի «Հայ գրատպության 500-ամյակ» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երեւանը` 2012 թվականի Գրքի համաշխարհայի մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում տպագրված եւ արդի հայ գրականությանը նվիրված «ՎՍԵՍՎԻՏ» պարբերականի հատուկ համարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2012 թ. մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի շնորհանդեսը:

Հոբելյանական համարում ուկրաիներենով Օլեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ ներկայացված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին, որտեղ տեղ են գտել Մետաքսեի, Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Լևոն Անանյանի, Դավիթ Մուրադյանի, Նորայր Ադալյանի, Նելլի Շահնազարյանի, Ռուբեն Անգալադյանի ստեղծագործությունները, ինչպես նաև «Խոտինյան պատերազմի պատմությունը»:

Ուկրաիներենով հայ ժամանակակից գրականության այսպիսի համապարփակ ներկայացումը կարելի է համարել հայ-ուկրաինական մշակութային հարաբերությունների նոր շրջափուլ, որին նախորդել է 1999 թ-ի «Գարուն» ամսագրում ժամանակակից ուկրաինական գրականության ներկայացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]