Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է հատկացրել` սիրիահայերին օգնելու համար

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է հատկացրել` 
սիրիահայերին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է փոխանցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` Հայաստանում հաստատված սիրիահայերին օգնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ևս 10 հազար ԱՄՆ դոլար տրամադրվել է Լոս Անջելեսում գործող Սիրիահայերի օգնության միացյալ մարմնին:

Առաջնորդարանը կատարել է նաև մի շարք այլ նյութական փոխանցումներ. 20 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի «Հույսի տուն» բարեգործական կազմակերպությանը և 30 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Ամերիկայի Արևւմտյան թեմի վարած «Էջմիածնի փոքրիկներու հիմնադրամ»-ին: 27 հազար ԱՄՆ դոլար փոխանցվել է Տավուշի Բերդ քաղաքում նոր եկեղեցու կառուցման համար: Եկեղեցին կառուցվում է թեմի բարերարներից Ճան Սթիվընսի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]