Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կինեմատոգրաֆի բնագավառում նվաճումների համար Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծի» Է արժանացել ամերիկացի ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը

Կինեմատոգրաֆի բնագավառում նվաճումների համար Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծի» Է արժանացել ամերիկացի ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ, «Սատանային քշողը» եւ «Ֆրանսիացի կապավորը» կինոնկարների հեղինակ Ուիլյամ Ֆրիդկինը Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծի» Է արժանացել կինեմատորգաֆի բնագավառում ձեռք բերած նվաճումների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է բիենալեի եւ Վենետիկի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը:   

«Ֆրիդկինն ակնառու ավանդ Է ներդրել ամերիկյան կինոյի նորացման բնագավառում՝ նպաստելով «Նոր Հոլիվուդի» ստեղծմանը, որի ականավոր վարպետներց մեկն ինքն Է: Ֆրիդկինի ստեղծագործությունը մինչ օրս բարձր ինտելեկտուալ, միաժամանակ հետաքրքրական եւ կլանող կինոյի նմուշ Է»,- ասված Է բարձր պարգեւ շնորհելու որոշման հիմնավորման մեջ:    

Ընդամենը վարպետի հաշվում կա երեք տասնյակ ֆիլմ, այդ թվում՝ Սինդի Լյումետի «12 զայրացած տղամարդիկ» հռչակավոր կինոժապավենի ռեմեյքը: Ֆրիդկինի վերջին գործը՝ «Մարդասպան Ջոն» քրեական սարսափանկարը, 2011 թվականին ցուցադրվել Է Վենետիկի փառատոնում:

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում լույս Է տեսել ռեժիսորի ինքնակենսագրությունը: Դրա իտալերեն թարգմանությունը կներկայացվի Վենետիկի ապագա կինոփառատոնում, որը տեղի կունենա օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը: Հենց այդ ժամանակ Էլ Ֆրիդկինին կհանձնեն «Ոսկե առյուծի» արձանիկը, նշել Է բիենալեի մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]