«Երևանյան բեսթսելլեր» 16. Առաջատար դիրքում է Անահիտ Թարյանի ժողովածուն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ գլխավորում է հայ բանաստեղծուհի Անահիտ Թարյանի «Արևային աստղաթափ» բանաստեղծությունների ժողովածուն: Երկրորդ հորիզոնականում «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործն է: Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հայերեն թարգմանության «Գրաբեր» հրատարակչության հրատարակած տարբերակը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, որին հաջորդում են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն այս շաբաթ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Վեցերորդ հորիզոնականում Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր» պատմվածաշարն է, որի հիմքում իրական դեպքեր են:
«Երևանյան բեսթսելլեր»-ի յոթերորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել է Աքրամ Այլիսլիի` «Նորք» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպը: Սրան հաջորդում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պխոեմն այս շաբաթ վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է: Վերջին` տասներորդ հորիզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի, սակայն այս անգամ «Էդիթ պրինտ»-ի հրատարակած «Քարակերտ երազներ»-ի հայերերն թարգմանությունն է:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Անահիտ Թարյան |
Անտարես | 99 | |
2 | -1 |
«Մաշան և արջը» |
Բուքինիստ | 37 | |
3 | 0 |
Աքրամ Այլիսլի |
Գրաբեր | 18 | |
4 | -4 |
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ |
Արևիկ | 14 | |
5 | +2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ |
13 | |
6 | նոր |
Բակուր Կարապետյան «Սումգայիթյան օրագիր» |
Շուշի | 12 | |
7 | -1 |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Նորք | 10 | |
8 | -1 |
Աշոտ Աղաբաբյան «Մենակը» |
Լուսակն | 9 | |
9 | +1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 8 | |
10 | -6 |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ պրինտ | 6 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում