Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը մոտ 50 անգամ ավելի ոչխար ու այծ է արտահանել Իրան

Հայաստանը մոտ 50 անգամ ավելի ոչխար ու այծ է արտահանել Իրան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից 2013-ի առաջին եռամսյակում արտահանված ոչխարների եւ այծերի գլխաքանակը շեշտակիորեն` ավելի քան 47 անգամ տարբերվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է 18 հազար 991 գլուխ ոչխար, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածում ընդամենը՝ 400 գլուխ: Հայաստանից 2013-ի առաջին եռամսյակում արտահանված գրեթե բոլոր ոչխարները Իրանն է գնել, իսկ Վրաստանն ընդամենը՝ 260 գլուխ: 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանված ոչխարների ընդհանուր մաքսային արժեքը 2 միլիոն 922 հազար 300 դոլար է կազմել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, մեկնաբանելով Հայաստանից 2013 եւ 2012 թթ. առաջին եռամսյակներում ոչխարների արտահանման գլխաքանակների միջեւ առկա նման մեծ տարբերությունը, նշեց 2012-ին իրանական գործարանների կողմից պահանջված քաշի (40 կգ եւ ավելի) ոչխարների քանակը Հայաստանում քիչ էր, բացի դրանից, 2012-ին Հայաստանից ավելի քիչ ոչխար է արտահանվել քան 2011-ին: Վարչության պետը հիշեցրեց նաեւ, որ 2012-ին 2011-ի համեմատ Հայաստանում ոչխարների գլխաքանակն ավելացել էր ավելի քան 70 հազարով: «Քանի որ անցյալ տարի նախանցյալ տարվա համեմատ Հայաստանից ավելի քիչ ոչխար էր արտահանվել, գյուղացիների մոտ համապատասխան կենդանի քաշով (40 կգ եւ ավելի) ոչխարների գլխաքանակն առկա էր: Այդ պատճառով, այս տարի ավելի վաղ սկսեցին արտահանել», - մեկնաբանեց Հովհաննիսյանը:

2012-ին Հայաստանից արտահանվել է 60 հազար 900 գլուխ ոչխար: 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով հանրապետությունում հաշվառվել է 645 հազար 711 ոչխար եւ 29 հազար 20 այծ: 2012-ին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]