Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Վրեժ 
Կիրակոսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 9-17-ն այս տարի Հայաստանը կներկայացնի  «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ այժմ ընթանում են երգերի ընտրության նախապատրաստական աշխատանքերը:

«Մենք ընտրել եւ մրցույթի հանձնաժողովին ներկայացրել ենք լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, իսկ հայերենով երգերը կլինեն Արթուր Գրիգորյանի եւ Մարինա Ալեսի երգացանկից»,- ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, որ երգերի վերջնական ընտրությունները կկատարվեն առաջիկա օրերին:

Հայաստանի ներկայացուցիչը  երգում է դասական ժանրում, սակայն ելնելով «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներից` ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի ուղղորդությամբ փորձում է իր ուժերը նաեւ էստադային ժանրում: «Ասում են` ինձ մոտ ստացվում է»,- ասաց երգիչը:

Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում իր մասնակցության համար երախտապարտ է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին` ընձեռնված պատասխանատվության  եւ պատվի համար:

Մեր պատվիրակը չցանկացավ կանախտեսումներ անել, այլ միայն նշեց, որ իր համար յուրաքանչյուր մրցույթում ցանկացած մրցանակային տեղ զբացեղնելը եւ լավ ներկայանալը արդեն մեծ հաղթանակ է:

Չնայած նրան, որ Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2004 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, հաջողությամբ կարողանում է համատեղել երգը իր մասնագիտության հետ: «Կարծում եմ` երկուսն էլ չեն տուժում»,- ասաց նա:

 Այժմ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]