1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքագետներն Իրանում Մեհտիեւի հակաարեւմտյան հայտարարությունները որակել են Բաքվի հուսահայտ քայլ

Քաղաքագետներն Իրանում Մեհտիեւի հակաարեւմտյան  			հայտարարությունները որակել են Բաքվի հուսահայտ քայլ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի քաղաքագետները մեկնաբանել են Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի` Թեհրանում արած հակաարեւմտյան հայտարարությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն contact.az-ի հետ զրույցում ասել է, որ Մեհտիեւի նման հայտարարությունները կարող են գնահատվել որպես Բաքվի կողմից արված հուսահայտ քայլ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի Իսրայել կատարած այցի համար արդարացում: «Սակայն Իրանը վաղուց է դադարել հավատալ նման հայտարարություններին, որովհետեւ Ադրբեջանի պաշտոնատար անձիք Իսրայելում այլ կերպ են խոսում: Այդ պատճառով Մեհտիեւի հայտարարություններն Իրանի առաջ արդարանալու խոսքից այլ բան չեմ կարող անվանել»,- ասել է նա:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի խոսքով` Ռամիզ Մեհտիեւի հայտարարությունները չեն բերի Արեւմուտքի հետ Բաքվի հարաբերությունների սառեցմանը: «Արեւմուտքը Բաքվի մասին երբեք չի դատի այդ հայտարարություններով: Եթե դա ասեր Իլհամ Ալիեւը կամ Էլմար Մամեդյարովը, կարելի էր հետեւանքներ ակնկալել, իսկ Մեհտիեւի հայտարարություններին Արեւմուտքը ուշադրություն չի դարձնի: Խաղագծին դրված են նավթն ու Արեւմուտքի աշխահաքաղաքական շահերը, այդ պատճառով եւ ԱՄՆ-ը, եւ Եվրամիությունը կանտեսեն Մեհտիեւի հակաարեւմտյան հայտարարությունները: Նավթը, գազը, բամբակը եւ մնացածը Բաքուն վաճառում է ոչ թե Իրանին, այլ` Արեւմուտքին: Ուղղակի իշխանությունները փորձում են մեղմացնել Իրանի դիրքը, որպեսզի նրանց մոտ ավելորդ գլխացավանք չառաջանա Թեհրանի հետ եւս», -ասել է Ալիզադեն:

Ռամիզ Մեհտիեւը Թեհրանում հայտարարել էր, թե «Արեւմուտքը մի քանի գունավոր հեղափոխություններ է փորձել իրագործել Ադրբեջանում, որոնք տապալվել են»:

Ադրբեջանական կայքը ուշադրության է հրավիրել, որ Թեհրանում Ռամիզ Մեհտիեւի պաշտոնական հանդիպումների ժամանակ Ադրբեջանի դրոշը բացակայել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]