1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմավիա»-ն խնդրում է կառավարությանն աջակցել իր «առողջացման» ծրագրին

«Արմավիա»-ն խնդրում է կառավարությանն աջակցել իր «առողջացման» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային խորհուրդն ապրիլի 25-ին իր լիագումար նիստում քննարկեց քաղաքացիական ավիացիայի հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ներկայացնելով Հանրային խորհրդի որոշումը, խիստ անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Դրա հետ մեկտեղ ՀԽ-ն անհրաժեշտ է համարում ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանավորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:

«Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում վերջերս ստեղծված իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացրել: «Արմավիա» ավիաընկերության սնանկացման գործընթացը եւ չվերթերի փաստացի դադարեցումը լուրջ վնաս է հասցրել ուղեւորների շահերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վազգեն Սաֆարյանը:

ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը նշեց, որ տեղական ավիափոխադրողից զրկվելը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ինչը հակասում է ՀՀ ավիացիայի մասին օրենքին: Ստեղծված իրավիճակը հետեւանք է «Արմավիա»-ի մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման եւ մարկետինգային քաղաքականության, ինչպես նաեւ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության ոչ արդյունավետ միջամտության:

Հանրային խորհուրդը միաձայն որոշեց առաջարկել ՀՀ կառավարությանը` քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ: Դիմել ՀՀ կառավարությանը` նպաստելու տեղական ավիափոխադրողների եւ օդանավակայանի միջեւ ծագող բոլոր վիճելի հարցերի փոխհամաձայնությամբ լուծմանը` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում:

ՀԽ-ն որոշել է դիմել ՀՀ կառավարությանը` ստեղծելու պայմաններ  «Արմավիա» ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման եւ հետագա օգտագործման ուղղությամբ, ավիափոխադրողների միջեւ գործող պայմանագրերում որպես պարիտետային ելակետ ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից, ընդունելու «Օդային օրենսգիրք»` համաձայն ICAO-ի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն ավելի թափանցիկ:

«Արմավիա»-ի կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Արմավիա»-ն դեռեւս սնանկացման վերաբերյալ դատարան չի դիմել: «Մենք առողջացման ծրագիր ենք ներկայացրել, որտեղ 9-ը կետով ներկայացնում ենք այն անհրաժեշտ միջոցառումների ցանկը, որոնց մի մասը կարող է ապահովվել միայն ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ավիաընկերության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ իրենք կկարողանան պետության հանդեպ ունեցած 6,9 մլրդ դրամ պարտքը, 35 մլն դոլարի չափով յոթ բանկերին ունեցած եւ մնացած պարտքերը մարել, եթե աշխատեն:

 «Արմավիա» ավիաընկերությունն իր առողջացման ծրագրում առաջարկում է ավիատոմսերի արժեքից օդի համար նախատեսված 10 հազար դրամ գումարը դուրս բերել պետական տուրքից, բացառել «Օդերեւութաբանական տեղեկատվության» տրամադրումը որպես առանձին ծառայության տեսակ եւ այլն:  

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  նշեց, որ Հանրային խորհրդի որոշման հետ որպես կից փաստաթուղթ կառավարությանը կներկայացվի նաեւ «Արմավիա»-ի առողջացման ծրագիրը:

Նշենք, որ ապրիլի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է թռիչքները դադարեցնելու եւ սնանկացման գործընթաց սկսելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]