1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օտարերկրացի ալպինիստները գերադասում են բարձրանալ Արագած լեռը

Օտարերկրացի ալպինիստները գերադասում են բարձրանալ Արագած լեռը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային տուրիզմի նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները գերադասում են բարձրանալ Արագած լեռը։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, վերջին տարիներին ավելացել են աշխարհի տարբեր երկրներից ապլինիզմով զբաղվողների այցերը Հայաստան։ «Այստեղ են ժամանում ակտիվ հանգստի նախընտրողները, ում հետաքրքրում է լեռներով ու կիրճերով հարուստ Հայաստանը։ Ալպինիզմի սիրահարների համար Հայաստանը հարմարավետ երկիր է»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին։ Ամառը հարմար է ժայռամագլցման համար, իսկ ձյան սկսվելուն պես ակտիվանում են skyruninng-ի (երկնային վազք) սիրահարները։ Դանիելյանը նշեց, որ Հայաստանում տարեկան 40-50 մարդ անցնում է ալպինիզմի դասընթացներ և ստանում լեռնագնացի սերտիֆիկատ, սակայն ավելի շատ է սիրողական ալպինիզմով զբաղվողների թիվը։

Սուրեն Դանիելյանի խոսքով՝ շատ են նաև ալպինիզմի նպատակով արտասահման մեկնողները։ «Նախորդ տարի չորս անգամ հայ լեռնագնացները մասնակցել են տարբեր մրցաշարերի։ Դրանցից մեկում, որն անցկացվում էր Իրանում, նրանք կիսել են 1-2 տեղերը»,- ասաց Դանիելյանը: Այժմ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի և Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի կողմից հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին` skyruninng-ի մրցաշարին:

2012-ին 2011թ-ի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11.3%-ով, զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 843 հազարը։ Հայաստան այցելում են հիմնականում եվրոպական երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, ինչպես նաև Ռուսաստանից և Ճապոնիայից։ Զբոսաշրջիկների նոր հոսքեր են սկսել ուղղվել Հայաստան նաեւ Ավստրիայից, Բելգիայից, Լատինական Ամերիկայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]