Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական եկեղեցիներ են ընդգրկվել եվրոպական ժառանգության առավել վտանգված կոթողների նախնական ցուցակում

Հայկական եկեղեցիներ են ընդգրկվել եվրոպական ժառանգության առավել վտանգված 
կոթողների նախնական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակութային ժառանգության երկու կոթողներ` Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին և Թուրքիայի տարածքում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին, ընդգրկվել են եվրոպական մշակութային ժառանգության առավել վտանգված մշակութային և պատմական կոթողների նախնական ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը:

«Ընդհանուր առմամբ 14 հնագիտական ​​վայրեր, կրոնական շինություններ, պատմական քաղաք-կենտրոններ և ռազմական ամրություններ ընդգրկվել են ամենից վտանգված մշակութային և պատմական արժեք ներկայացնող կոթողների նախնական ցուցակում»,- հայտնում է թերթը: 


Շուրջ 21 երկրների կողմից անվանակարգում ներկայացված և մշակութային ու պատմական արժեք ներկայացնող 40 կոթողներից փորձագետների կողմից ընտրվել են 14-ը, որոնք կկրճատվեն` հասցվելով յոթի` վերջնական ցուցակի համար: Վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 16-ին Աթենքում Europa Nostra-ի (The Voice of Cultural Heritage in Europe) 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ:

Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին աշխարհի առաջին քրիստոնեական կառույցներից մեկն է` կառուցված հինգերորդ դարասկզբին: Եկեղեցին լրջորեն վնասվել է պարբերական ջրհեղեղների հետևանքով և անհապաղ վերանորոգման կարիք ունի: Ժամանակակից Թուրքիայի Մարդին քաղաքում գտվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին ևս թվագրվում է հինգերորդ դարով և այժմ լքյալ վիճակում է:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]